ՄԻՊ-ը՝ հայ գերու մասին․ ԿԽՄԿ-ն տեղյակ է, բայց Ադրբեջանից պաշտոնական հաստատում դեռ չունի15 հուլիսի 2020 - 22:11 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղից ՀՀ քաղաքացու անհետանալու հարցը քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ, նրանք հատուկ գործընթաց են նախաձեռնել և Ադրբեջանի ԿԽՄԿ-ին դիմել են հարցումով, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այսօր մենք հրապարակային աղբյուրներից տեղեկացանք՝ Ադրբեջանը հաստատել է, որ մեր քաղաքացին իրենց մոտ է։ Կարմիր խաչի գրասենյակը մեզ տեղեկացրել է, որ դեռ պաշտոնական հաստատում չունեն։ ՄԻՊ-ի իրավասության սահամաններում կառույցի հետ քննարկվել են նաև այլ հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում ազատազրկման դատապարտված այլ քաղաքացիների»,- հայտարարել է Թաթոյանը։ Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ներքին Խնձորեսկի բնակիչ 29-ամյա Նարեկ Սարդարյանը գերեվարվել է Ադրբեջանում։ Հուլիսի 10-ին Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած։
Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |