Ալիև․ Հազարներով պատերազմ են պահանջում, բայց 150 հոգի է կամավոր եկել

Ալիև․ Հազարներով պատերազմ են պահանջում, բայց 150 հոգի է կամավոր եկել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ քննադատել է հուլիսի լույս 15-ի գիշերը Բաքվի կենտրոնում ցույցեր անողներին։ Նա նշել է, որ հազարներով պատերազմ պահանջողների համեմատ կամավորների թիվն անհամեմատ քիչ է։

«Առավոտյան հարցրել եմ զորահավաքի ու զորակոչի պետական ծառայության ղեկավարին` քանի՞ հոգի է դիմել զինկոմիսարիատներ պատերազմելու ցանկությամբ... նա ասաց՝ մոտ 150... 60-ը՝ Թովուզից, որտեղ մարտեր են ընթանում։ Իսկ քանի՞ մարդ է հավաքվել Շեհիդների ճեմուղու մոտ․ հազարներ», - նշել է նա։

«Ով ասում է՝ «ուզում եմ պատերազմել Ղարաբաղում», թող ներկայացնի տվյալները զինկոմիսարիատ, թողնի հասցեն, պետք եղած պահին կկանչենք», - ասել է նա՝ շեշտելով, որ զորահավաքի անհրաժեշտություն չկա։

«Ովքեր ուզում են փողոցի հերոս ձևացնել՝ դա վատ ճանապարհ է»,- նշել է Ալիևը։

Բաքվում հուլիսի 14-ի երեկոյից հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացրել՝ պահանջելով շտապ հայտարարել մոբիլիզացիա և հայերից «ազատագրել Ղարաբաղը»: Ցուցարարները ներխուժել են նաև Ազգային ժողովի շենք՝ վանկարկելով «Մոբիլիզացիա»։ Ուժայինները մահակներ, ջրցան և արցունքաբեր գազ են կիրառել՝ ձերբակալելով ցուցարարների։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան