Երեւանում Վրաստանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին ֆիլմ է ցուցադրվել30 հունվարի 2009 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ցուցադրվել է Վրաստանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին պատմող «Լռություն» փաստագրական ֆիլմը: Ֆիլմի ցուցադրումը կազմակերպվել էր պատմաբան եւ հայկական ճարտարապետության հետազոտման կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից: Ֆիլմը պատմում է Թբիլիսիում եւ Վրաստանի այլ շրջաններում գտնվող հայկական մշակութային հուշարձանների հանդեպ վանդալիզմի փաստերի մասին:Չնայած ֆիլմի թվացյալ միստիկականությանը, դրանում բովանդակալից կերպով ցուցադրված է Վրաստանի հայերի ներկայիս դրության համառոտ տեսությունը: Հիմնական պահերից էին Թբիլիսիի Վերիական պանթեոնում հայերի հետքերի վերացումը, տեսա- եւ ֆոտոկադրեր Հավլաբարի Սամեբ եկեղեցու կառուցման վայրից, որտեղ հայտաբերվել էին բազմաթիվ թաղումներ հայկական Խոջիվանք պանթեոնից (ոսկորներ եւ գանգեր), եւ որի գերեզմանաքարերն օգտագործվել էին Թբիլիսիի փողոցային պատնեշների կառուցման համար: Ֆիլմում ցուցադրված է նաեւ Նորաշեն եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների ժամանակագրությունը` ներառյալ վրացական Ջվարիս-մամա եկեղեցու միջեւ պարսպի քանդումը, վրացական Մլեթի գյուղից գերեզմանաքարերի տեղափոխումը Նորաշենի բակ եւ վերջերս կատարված իրադարձությունները` կապված եկեղեցու բակում գտնվող հայկական գերեզմանների ավերման հետ: Ակնարկ անելով նաեւ Թբիլիսիի կենտրոնում 2005թ. անհայտ հանգամանքներում այրված Սուրբ Նշան եկեղեցուն` ֆիլմի սյուժեն անդրադառնում է ձուլված հայերին, մասնավորապես, ցուցադրվեցին մի քանի հարցազրույցներ վրացականացված գյուղերի ծերունիների հետ, այդ թվում եւ նրանց, ովքեր արդեն իրենց վրացի են համարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |