ՊՆ․ Սահմանին հարաբերական անդորր է, հակառակորդը միայն հրաձգային զենքից է կրակել

ՊՆ․ Սահմանին հարաբերական անդորր է, հակառակորդը միայն հրաձգային զենքից է կրակել

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ ԶՈւ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,- գրել է նա։

Հուլիսի լույս 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմը զոհեր չի ունեցել։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---