Մեկ օրում վարակման 442 նոր դեպք կա ու 21 մահ

Մեկ օրում վարակման 442 նոր դեպք կա ու 21 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 34,001-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 442-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 21 դեպք է գրանցվել. 13 մարդ մահացել է կորոնավիրուսից, 8-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 620 դեպք կա, այլ պատճառով՝ 197։

Ապաքինվել է ևս 561 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 22,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,692 է։

Ընդհանուր առմամբ, 143,114 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---