Թանկյան․ Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է

Թանկյան․ Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է, ինչպիսին էր 2018-ի հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որ այդպիսով Ադրբեջանը ողջամիտ ղեկավարության և խաղաղության հնարավորություն ունենա։ Այս մասին Instagram-ում գրել է երաժիշտ Սերժ Թանկյանը։

«Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը ժառանգություն է ստացել իր հայրիկ Հեյդարից և իր կնոջը դարձրել է փոխնախագահ: Ադրբեջանում ժողովրդավարություն չկա: Մենք երբեք ականատես չենք լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության, քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը չունի պատշաճ ղեկավարություն և սեփական ճակատագիրը տնօրինելու խոսքի իրավունք: Ժամանակն է՝ Ադրբեջանում տեղի ունենա խաղաղ հեղափոխություն, ինչպիսին էր 2018-ի հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որ այդպիսով Ադրբեջանն ունենա ողջամիտ ղեկավարություն և, հուսով եմ, նաև խաղաղություն», - ասել է Թանկյանը:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---