Կորոնավիրուսի 7 նոր դեպք՝ Արցախում․ 2 հիվանդ ծանր վիճակում է

Կորոնավիրուսի 7 նոր դեպք՝ Արցախում․ 2 հիվանդ ծանր վիճակում է

PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում թեստավորման արդյունքում, 4-ը՝ նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Բոլոր նոր վարակակիրները Ստեփանակերտից են։

Միաժամանակ, առողջացել է 5 հոգի, 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, 4-ինը՝ միջին ծանրության:

Ընդհանուր առմամբ՝ Արցախում կորոնավիրուս ախտորոշվել է 163 մարդու մոտ, 133-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժվում է 30 հոգի, մեկուսացված է 50 քաղաքացի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---