Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 12-ին` «Եվրատեսիլ 2009» կիսաեզրափակիչի առաջին օրը30 հունվարի 2009 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր մոսկովյան Mariott Aurora հյուրանոցում անցկացվել է «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի կիսաեզրափակիչների մասնակիցների վիճակահանությունը: 100 լրագրողների ներկայությամբ կազմակերպիչները վիճակահանության օգնությամբ հայտարարեցին մրցույթի առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչների մասնակիցների ցուցակները, որոնք կկայանան մայիսի 12-ին եւ 14-ին:Նախապես 38 մասնակից երկրները բաժանելով վեց կողովների մեջ` վիճակահանության օգնությամբ ընտրվեց առաջին կիսաեզրափակչին` մայիսի 12-ին, ելույթ ունեցող մասնակիցների ցուցակը: Դրանք են Հայաստանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Շվեդիան, Իսրայելը, Բելգիան, Անդորան, Չեխիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Վրաստանը, Բուլղարիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Հարավսլավիայի նախկին հանրապետություն Մակեդոնիան, Ֆինլանդիան, Բելառուսը, Թուրքիան, Ռումինիան, Մալթան: Նույն օըր մրցույթից դուրս ելույթ կունենան Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները: Երկրոդ մրցութային օրը, որը կանցնի մայիսի 14-ին, ելույթ կունենան Սլովենիան, Դանիան, Ադրբեջանը, Նիդեռլանդները, Լատվիան, Հունգարիան, Սերբիան, Նորվեգիան, Ուկրաինան, Հունաստանը, Լիտվան, Լեհաստանը, Հորվաթիան, Էստոնիան, Մոլդովան, Կիպրոսը, Իռլանդիան, Սլովակիան եւ Ալբանիան: Նույն օրը մրցույթից դուրս ելույթ կունենան Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Նախնական տվյալներով Հայաստանը մրցույթին ներկայացնելու են Ինգա եւ Անուշ Արշակյաններ քույրերը: Անցյալ տարի հայ երգչուհի Սիրուշոն գրավեց չորրոդ տեղը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |