Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծող Moderna-ի ակցիաներն աճել են 17%-ով

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծող Moderna-ի ակցիաներն աճել են 17%-ով

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող Moderna ընկերության ակցիաները հուլիսի 14-ին աճել են 17%-ով, երբ հրապարակվել են պատվաստանյութի կլինիկական առաջին փորձարկումների արդյունքները, փոխանցում է «Վեդոմոստին»:

Սա հազվագյուտ դեպք է, երբ ընկերության ակցիաները բարձրանում են մի տեղեկությունից հետո, որը փաստացի նորություն չէ։

Հուլիսի 14-ին հայտարարվել էր, որ ընկերությունն ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 1-ին փուլը։ Փորձարկումների բոլոր մասնակիցների մոտ կորոնավիրուսի հակամարմինների սինթեզ է խթանվել, և փորձարկման 67-րդ օրը նրանց մոտ հակամարմինների քանակը 2-4 անգամ գերազանցել է հիվանդությունը բնական ճանապարհով հաղթահարածների հակամարմինների քանակին:

Moderna-ի պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին փուլը սկսվել է մարտի կեսերին։ ԶԼՄ-ների ուշադրությունն այդ ժամանակ ևս բևեռված էր ընկերության վրա․ նրանք աշխարհում առաջինն էին, որ կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկում էին անում մարդկանց վրա։

Ապրիլի վերջին ընկերությունը փորձարկումների առաջին արդյունքը ներկայացրել է ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վերահսկողության կենտրոնին՝ թուլտվություն խնդրելով կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի համար։ Մայիսի 18-ի Moderna-ն ներկայացրել է պատվաստանյութի առաջին փորձարկման արդյունքների մասին տեղեկություններ, հայտարարվել էր, որ պատվաստանյութի շնորհիվ մարդու մարմնում հակամարմիններ են հայտնվում։

Ֆոնդային շուկաները բուռն էին արձագանքել հայտարարությանը և Moderna-ն NASDAQ-ում հենց նույն օրը հասել էր իր պատմական պիկին՝ $82,2-ի այդպիսով 4 ամսում 4 անգամ թանկանալով։

Moderna ընկերության հիմնադիրն ու ղեկավարը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է։ Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ինքն անձամբ բանակցություններ է վարում ընկերության ներկայացուցչի հետ՝ պատվաստանյութի ձեռքբերման համար։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---