BBC. Իրանի տարածքում շղթայական կասկածելի հրդեհներ են17 հուլիսի 2020 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսին Իրանի հրթիռներ արտադրող գործարանում, էլեկտրակայանում, ատոմային կառույցում, ուրանի հարստացման գործարանում և այլ վայրերում տարօրինակ ծագման հրդեհներ են բռնկվում և պայթյունների պատճառ դառնում։ Այս մասին հայտնում է BBC գործակալությունը։ Իրանի իշխաննությունները ստուգում են՝ արդյոք կասկածելի իրադարձությունները ներքին ընդդիմության կամ օտարերկրյա գործակալների դիվերսիոն գործողությունների հետևանք չեն։ Հուլիսի 15-ին առնվազն 7 փոքր չափսի նավ է այրվել հրդեհի պատճառով Իրանի հարավային նավահանգիստներից մեկում։ Բռնկման պատճառը հայտնի չէ։ Սակայն կասկածներ կան, որ կարող է դիվերսիայի հետևանք լինել։ Նավահանգիստը գտնվում է ԱԷԿ-ից 19 կմ հեռավորության վրա։ Հուլիսի 13-ին հրդեհ է բռնկվել երկրի հյուսիս-արևելքում գտնվող արդյունաբերական գոտում: Գազի 6 ռեզերվուար է բռնկվել, որոնցից 1-ը պայթել է։ Հուլիսի 14-ին երկրի հարավ-արևմուտքում գտնվող նավթաքիմիական գործարանում հրդեհ է բռնկվել: Պատճառը՝ նավթի արտահոսք: Հուլիսի 11-ին մի քանի գազաբալոններ են պայթել Թեհրանի բնակելի շենքի նկուղում; Պայթուններ են եղել նաև հունիսի 26-ին Խոջիրի հրթիռային գործարանում, և հուլիսի 2-ին՝ Նաթանզի ուրանի հարստացման գործարանում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |