Հնդկաստանի ԱԳՆ․ ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում ձեռնարկել քայլեր` սահմանային խաղաղության պահպանման համար

Հնդկաստանի ԱԳՆ․ ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում ձեռնարկել քայլեր` սահմանային խաղաղության պահպանման համար

PanARMENIAN.Net - Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Շրի Անուրագ Շրիվաստավայը, փոխանցում է News 18 India-ն։։

«Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել հնարավոր քայլերը` սահմանային խաղաղության պահպանման համար։ Հնդկաստանը հավատացած է, որ հակամարտության ցանկացած տևական լուծման կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հնդկաստանը մտահոգված է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք հանդիսացող իրավիճակով։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---