Գեղարքունիքի 3 գյուղում ջրագիծ կառուցելուն հատկացված 93․8 մլն է հափշտակվել

Գեղարքունիքի 3 գյուղում ջրագիծ կառուցելուն հատկացված 93․8 մլն է հափշտակվել

PanARMENIAN.Net - 2016-2017 թվականներին Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500 հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6300 մետր երկարությամբ ջրագիծ, 1 ջրընդունիչ և 1 խմոց կառուցելու համար պետբյուջեից հատկացվել է ընդհանուր 93.8 մլն դրամ, սակայն այդ գումարը խարդախությամբ հափշտակվել է, իսկ աշխատանքը չի կատարվել։

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ կապալառու կազմակերպության իրավասու անձինք, նախնական համաձայնության գալով Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻմ պաշտոնատար անձանց հետ, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել կեղծ կատարողական, հանձնման ընդունման ակտեր։

Առերևույթ հանցագործության դեպքով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քչգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելը և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելը, օգտագործելը:

Նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---