Փաշինյանն ակնարկել է` Ադրբեջանն իր քայլերով էականորեն վնասել է նաև Իսրայելին

Փաշինյանն ակնարկել է` Ադրբեջանն իր քայլերով էականորեն վնասել է նաև Իսրայելին

PanARMENIAN.Net - Ադրբեջանն իր գործողություններով էական վնաս հացրեց նաև իր հետ ռազմատեխնիկական լայն գործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում հայկական Զինված ուժերը խոցեցին զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպմանը։

Վարչապետը հավանաբար նկատի է ունեցել Իսրայելին, որը վերջին տարիներին Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից է դարձել։

Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի պարկը հիմնականում բաղկացած է Իսրայելից գնված անօդաչուներից։ Հուլիսի 12-ից սկսած հայկական բանակի հակաօդային ստորաբաժանումները շարքից հանել են ադրբեջանական կողմի 14 անօդաչու սարք, որոնցից 13-ը Տավուշում և մեկն Արցախում։

Հայտնի է, որ ՀՀ զինված ուժերի խոցած անօդաչուներից մեկն իսրայելական Elbit Systems ընկերության Hermes-900 անօդաչուն է, մյուսը՝ Aeuronautics System ընկերության Orbiter-3-ը։ Ընդ որում՝ Hermes-900-ի խոցումն այս տեսակի անօդաչուի աշխարհում հայտնի առաջին խոցումն է։

Բացի այդ, հայտնի է նաև, որ հայկական բանակի ձեռքում է հայտնվել ադրբեջանական սահմանապահ ծառայությանը պատկանող Elbit Systems ընկերության արտադրած Sky Striker մահապարտ ԱԹՍ-ներից մեկը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---