Ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները

Ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները

PanARMENIAN.Net - Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքի մասերի լուսանկարներ։

Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի պարկը հիմնականում բաղկացած է Իսրայելից գնված անօդաչուներից։ Հուլիսի 12-ից սկսած հայկական բանակի հակաօդային ստորաբաժանումները շարքից հանել են ադրբեջանական կողմի 14 անօդաչու սարք, որոնցից 13-ը՝ Տավուշում, մեկը՝ Արցախում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի ագրեսիան վնաս է հացրել իր հետ ռազմատեխնիկական լայն գործակցություն ունեցող երկրներին՝ հավանաբար ակնարկելով հենց Իսրայելին։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:

Հուլիսի 15-ին իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն հուլիսի 15-16-ի լույս գիշերը, խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, մոտ 100 ադրբեջանցի զինծառայող փորձել է գրավել «Անկախ» դիրքը և հետ շպրտվել։ Նույն գիշերը ժամեր շարունակ հրետակոծել և ԱԹՍ-ներով թիրախավորել է խաղաղ բնակատեղիները։ Ցերեկը հակառակորդի անօդաչու սարքի կիրառումից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ։ Հուլիսի 17-ից սկսած հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---