3 օրում մոտ 13 մլն դրամի նվիրատվություն՝ «1000 դրամի» հիմնադրամին

3 օրում մոտ 13 մլն դրամի նվիրատվություն՝ «1000 դրամի» հիմնադրամին

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ է գրանցվել, հայտնում է դրաֆեյսբուքյան էջը։

Հուլիսի 17-ից 20-ը հիմնադրամին է փոխանցվել մոտ 13,000,000 դրամ, մոտ 20 երկրից կատարվել է 300-ից ավելի նվիրաբերություն։

Հուլիսի 20-ին ՀՀ վարչապետը խնդրել է ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից և բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ փողը փոխանցելով հիմնադրամին։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։

Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

Թեև հիմնադրամի հատուցումները ի սկզբանե տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում է կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---