Տավուշի մարզպետ․ Նոր հանձնաժողովը գնահատելու է հակառակորդի կրակից գյուղատնտեսական վնասները20 հուլիսի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին ստեղծվել է ևս մեկ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, որոնք պատճառվել են Տավուշում հակառակորդի հրետակոծությունների ժամանակ։ Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ հրետակոծությունների ժամանակ, շինություններից բացի, վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ։ Չոբանյանի խոսքով՝ գույքագրման և հաշվարկման գործընթացներն առաջին փուլը կավարտվի 7 օրից, վերջնական արդյունքները կլինեն մեկ ամսից։ Մարզպետը հայտնել է, որ ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ։ Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 17-ից։ Նախկինում հայտարարվել է, որ հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հակառակորդի կրակից տուժել է 4 ենթակառուցվածք, տրանսպորտային 4 միջոց, ընտանի 2 կենդանի, 41 շինություն։ Վերջիններից 29-ը վնասվել էր մինչև հուլիսի 16-ը։ Նախնական ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ երկու շինություն ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության։ Հուլիսի 16-ին ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գույքագրման հանձնաժողով: Այգեպարի մանկապարտեզը վերանորոգվելու է մայրաքաղաքի միջոցներով: Հուլիսի 12-ից հուլիսի 16-ի մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմն անօդաչու թռչող սարքերով թիրախավորել, հրետակոծել և ականակոծել է Տավուշի սահմանապահ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |