ԳԹԿ-ն Ֆիզիկայի միասնական քննության թեստի նախորդ տարվա պատասխաններն է հրապարակել

ԳԹԿ-ն Ֆիզիկայի միասնական քննության թեստի նախորդ տարվա պատասխաններն է հրապարակել

PanARMENIAN.Net - 2020-ի ընդունելության քննությունների կազմակերպման, գնահատականների հրապարակման գործընթացքում Գնահատման և թեստավորման կենտրոնը սխալներ է թույլ տվել, հայտնում է Հանրային Ռադիոն։

ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանը չի հերքել, որ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք շտկվել են։

Դիմորդները բողոքել են, որ հարցաշարերի պատասխանները երկու օր սխալ են հրապարակված եղել։

«Ես ծանոթ եմ այդ խնդրին։ Այն վերաբերում է հիմնականում ֆիզիկա առարկային։ Մեր մասնագետը շփոթվել և նախորդ տարվա պատասխաններն էր տեղադրել։ Այստեղ մարդկային գործոնի խնդիր է։ Բայց դա որևէ կերպ որևէ դիմորդի գնահատականի վրա չի ազդել»,- ասել է Սանթրոսյանը։

Նա թերացումը բացատրել է նրանով, որ նոր աշխատողները չեն հասցրել մինչև վերջ տիրապետել համակարգչային հմտություններին։

Նրա խոսքով՝ եթե չհաջողվի մյուս տարի նման խնդիրնները բացառել, բոլոր պատասխանատուները կազատվեն աշխատանքից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---