Կոնգրեսի ընդունած փոփոխությամբ Ադրբեջանը, գուցե, զրկվի ԱՄՆ ռազմական օգնությունից21 հուլիսի 2020 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչները պալատը հաստատել է պաշտպանական հատկացումների օրենքում փոփոխություններ անելու փաթեթը։ Նախագիծը ներկայացրել է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը։ Նա իր խոսքում կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, հատկապես, երբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Օրենսդրական փոփոխությունը դեռևս պետք է անցնի նաև Սենատի քվեարկությունը։ Փոփոխությունը նախատեսում է, որ Պենտագոնը և պետքարտուղարությունը պետք է զեկույց ներկայացնեն Կոնգրեսին՝ ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների զորամիավորումների մասին, եթե կասկած կա, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում: Կոնգրեսականը նշել է, որ այս փոփոխությունը կարող է հիմք հանդիսանալ Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու, քանի որ, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն: Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ավելի վաղ իր աջակիցներին խնդրել էր իրենց սենատորներին և ներկայացուցիչներին կոչ անել աջակցել Հայաստանին՝ օրենքի ընդունման հարցում։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |