ՀՀ արտգործնախարարը՝ Ադրբեջանի մասին․ Մեծամորին հարվածելը սպառնալիք է սեփական ժողովրդի հանդեպ

ՀՀ արտգործնախարարը՝ Ադրբեջանի մասին․ Մեծամորին հարվածելը սպառնալիք է սեփական ժողովրդի հանդեպ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանին ուղղված սպառնալիքներն ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում են, փաստացի սպառնալիք են սեփական ժողովրդի հանդեպ: Այս մասին France-24-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ»,- ասել է նախարարը:

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը սպառնացել էր հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին՝ իբրև թե հակադարձելով հայկական կողմի՝ Մինգեչաուրը խոցելու սպառնալիքին։ Հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---