ՄԱԳԱՏԷ-ն հետևում է Մեծամորի ԱԷԿ-ի հարցին՝ հարվածի սպառնալիքի մասին հրապարակումներից հետո21 հուլիսի 2020 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղյակ է ԶԼՄ հրապարակումներին, որոնք վերաբերում են «միջուկային խաղաղ կայանների դեմ ուժի կիրառման» սպառնալիքին, PanARMENIAN.Net ին ասացին ՄԱԳԱՏԷ-ից։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգյահլը սպառնացել էր, թե իր երկիրը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Նա իբրևէ պատասխանել էր Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Հայկական կողմից ոչ մի պաշտոնյա նման սպառնալիք չի հնչեցրել։ «ՄԱԳԱՏԷ-ն ԶԼՄ հրապարակումների շնորհիվ տեղյակ է միջուկային խաղաղ կայանների դեմ ուժի կիրառման սպառնալիքին։ Մենք ուշադրությամբ հետևում ենք այս հարցին»,- նշել են գործակալությունից։ Ավելի վաղ France 24-ի եթերում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր, որ ադրբեջանական կոմղի նմանօրինակ հայտարարությունները, նախևառաջ, սպառնալիք են իրենց ժողովրդի համար։ Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |