Հուլիսի 22-ից ջերմաստիճանը կնվազի. Կարճատև անձրևներ են սպասվում

Հուլիսի 22-ից ջերմաստիճանը կնվազի. Կարճատև անձրևներ են սպասվում

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին, 25-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ ԱԻՆ-ի՝ առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, իսկ հուլիսի 26-ին՝ առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 22-ից Երևանում և հանարապետության բոլոր մարզերում ջերմաստիճանը կնվազի, հուլիսի 22-ի ցերեկը սպասվում է 30-32 աստիճան տաքություն՝ նախորդ օրվա 38-40 ատիճանի փոխարեն։

Մարզերում ևս հուլիսի 22-ին ջերմաստիճանն էականորեն կնվազի։ Երևանում հուլիսի 21-ի երեկոյան, 22-24-ը` գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 25-26-ը՝ առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---