Հակառակորդը կրկին հարձակվել է «Անվախ» դիրքի ուղղությամբ ու հետ շպրտվել. ՀՀ-ն կորուստներ չունի21 հուլիսի 2020 - 23:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ի՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Հուլիսի լույս 16-ի գիշերն Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները մոտ 100 հոգով դիվերսիոն հարձակումն էին իրականացրել՝ սահմանապահ«Անվախ»դիրքը գրավելու նպատակով։ Այն գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը շրջանաձև պաշտպանությամբ կանխել էին հակառակորդի դիվերսիոն փորձը, թեժ մարտից հետո հակառակորդը հետ էր շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չէր ունեցել ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |