Ալիևը՝ Հայաստանին․ «Մեկին մեկ կռվեք, կտեսնենք՝ ով կհաղթի»

Ալիևը՝ Հայաստանին․ «Մեկին մեկ կռվեք, կտեսնենք՝ ով կհաղթի»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է, թե Հայաստանը սահմանին իրավիճակի սրման ժամանակ դիմել է ՀԱՊԿ-ին՝ պահանջելով, որ Կազմակերպությունն Ադրբեջանին դատապարտող հայտարարություն անի, փոխանցում է Haqqin.az-ը։

«Կռվիր մեզ հետ մեկին մեկ, կտեսնենք՝ ով կհաղթի»,- ասել է նա։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ։

Հուլիսի 21-ի՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ։ Ըստ հայկական կողմի՝ ծուղակում մնացած ադրբեջանցի զինծառայողներ կան։

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի