Կորոնավիրուսի 10 նոր դեպք՝ Արցախում

Կորոնավիրուսի 10 նոր դեպք՝ Արցախում

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, փոխանցում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից միևնույն ընտանիքի անդամներ են և գտնվում են մեկուսացման վայրում: 2 դեպք հայտնաբերվել է Ասկերանի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և վարակը հաստատվել է սահմանային անցակետում թեստ հանձնելու արդյունքում: Մյուս 4 նոր դեպքը հաստատվել են Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են, իսկ 1-ն էլ նոր օջախից է:

Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուս ախտորոշվել է 183 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժվում է 39 հոգի, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով վերջին մեկ օրում 103 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 081 փորձանմուշի հետազոտություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---