€750 մլրդ ԵՄ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

€750 մլրդ ԵՄ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

PanARMENIAN.Net - Եվրամիության ծրագրով նախատեսվում է €750 մլրդ ($859 մլրդ) դրամաշնորհ և վարկեր տրամադրել ԵՄ 27 անդամ երկրի տնտեսությանն ու քաղաքացիներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար, փոխանցում է BBC-ն։

Սա ԵՄ պատմության ընթացքում վարկային ամենամեծ փաթեթն է, որի շուրջ Եվրամիության երկրների ղեկավարները վերջնական համաձայնության են եկել բանակցությունների չորրորդ օրը միայն:

ԵՄ-ից տրվող օգնության չվերադարձվող մասը կազմելու է €390 մլրդ ($451 մլրդ). առաջին հերթին այն տրամադրվելու է կորոնավիրուսից ամենից շատ տուժած Իսպանիայի ու Իտալիային։

Մնացած €360 մլրդ-ը կուղղվի ԵՄ երկրներին ցածր տոկոսադրույքով վարկի տրամադրմանը։

Համաձանեցված տնտեսական փաթեթը դեռ պետք է ԵՄ ներսում տեխնիկական խորհրդատվության փուլ անցնի, ապա հաստատվի Եվրախորհրդարանի կողմից։

Եվրամիության անդամ երկրներից կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի՝ Իսպանիայում է՝ 266,000-ից ավելի հաստատված դեպքով։ Իտալիան երկրորդն է 244,000-ից ավելի հաստատված վարակակրով։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---