Twitter-ն արգելել է QAnon դավադրապաշտական տեսության բովանդակությունը22 հուլիսի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Twitter-ը հայտարարել է, որ խիստ միջոցներ է ձեռնարկելու միկրոբլոգում QAnon դավադրության տեսության բովանդակցության դեմ, ընդհուպ մինչև օգտատերերի և կայքերի արգելափակում, փոխանցում է BBC-ն։ QAnon-ն ԱՄՆ-ում տարածված դավադրապաշտական տեսություն է, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերկացնելու է մանկահասակ երեխաների սեքսուալ շահագործման միջազգային սխեմա, որին ներգրավված են սատանային ծառայող Դեմոկրատական կուսակցության առաջնորդները և ամերիկյան հայտնիներ։ QAnon-ը սկիզբ է առել 2017-ի հոկտեմբերին 4chan ֆորումում։ Իր գրառումները Q ստորագրող օգտատերը պնդում էր, թե հատուկ հասանելիություն ունի անվտանգության գաղտնիք պարունակող տեղեկատվությանը, ինչպես նաև անմիջական մասնակցություն՝ գաղտնի հետաքննությանը։ Շատ արագ տեսությունն իր աջակիցներին է հավաքել և մեծ թափ առել տարբեր սոցցանցերում, այդ թվում՝ Twitter-ում։ Կորոնավիրուսի օրերին Q տեսության հետևորդները վարակի մասին բազմաթիվ դավադրապաշտական և կեղծ տեղեկություններ են տարածել։ Photo: Rick Loomis / Getty Images Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |