Տավուշի մարտերում Ադրբեջանը 1-ին անգամ ուղղաթիռից կիրառել է Spike NLOS հրթիռներ22 հուլիսի 2020 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ցուցադրել է տավուշյան մարտերից ադրբեջանական տեխնիկայից մնացած բեկորներ, որոնք համապատասխանում են իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող հրթիռներին: Այս մասին գրում է Razm.info-ն։ Ըստ կայքի՝ առանձին հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչ հարթակից են արձակվել հրթիռները։ Սկզբունքորեն դրանք կարող են տեղադրվել և ցամաքային, և օդային հարթակների վրա, իսկ Ադրբեջանում առաջին անգամ դրանք տեղադրել էին ռազմանավերի վրա:
2018 թվականին հարցազրույցներից մեկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել էր, որ դասեր են քաղել 2016-ի ապրիլյան մարտերում իրենց ուղղաթիռը կորցնելուց, աշխատանքներ են տարել, և հիմա ուղղաթիռները մարտ վարելու համար կարիք չունեն հակառակորդի ՀՕՊ-ի հասանելիության տարածք մտնելու: Հենց այս խոսակցության կոնտեքստում Հասանովը հիշատակել էր Spike NLOS-ը: Իսկ վերջերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել էր լուսանկար, որոնցում Մի-17 ուղղաթիռի վրա կային ենթադրաբար Spike NLOS-ի համար նախատեսված կախոցներ: Միաժամանակ Ադրբեջանը երբևէ չի ցուցադրել այդ հրթիռները՝ տեղադրված ցամաքային հարթակների վրա։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ցամաքային հարթակներով տարբերակներ չկան Ադրբեջանի զինանոցում, բայց խիստ հավանական է, որ 2020-ի հուլիսյան այս մարտերում Ադրբեջանն առաջին անգամ ուղղաթիռներից կիրառել է Spike NLOS հրթիռներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |