Ինեկոբանկը շարունակում է ընդլայնվել

Ինեկոբանկը շարունակում է ընդլայնվել

PanARMENIAN.Net - Ինեկոբանկն այս անգամ իր նորարարական մասնաճյուղի կոնցեպտը ներկայացնում է Էրեբունի համայնքի բնակիչներին և այցելուներին։ Բանկը շարունակում է գործունեության ընդլայնումը մի քանի ուղղությամբ․ հակահամաճարակային կանոններին համապատասխան գործող մասնաճյուղի բացում և հաճախորդների համար 24/7 սպասարկման ապահովում։

Վերջին մի քանի ամիսներին Ինեկոբանկն իրականացրել է մի շարք գործողություններ՝ համապատասխանելու լավագույն Օնլայն բանկինգի պահանջներին։ Բանկի կողմից տրամադրվող համարյա բոլոր գործարքները հասանելի են դարձել հեռահար։ Ինեկոբանկի հաճախորդները հնարավորություն են ունեցել ստանալ շուրջօրյա խորհրդատվություն հեռախոսակապի, պաշտոնական կայքի, էլեկտրոնային փոստի, սոցցանցերի միջոցով։ Իսկ հատուկ դեպքերում, երբ մասնաճյուղ այցելելն անհրաժեշտ է, սպասարկումն իրականացվել է անվտանգության բոլոր նորմերին համապատասխան։

Գործարքների «օնլայնացմանը» զուգահեռ՝ բանկը նաև ներդրել և շարունակում է ընդայլնել մասնաճյուղերում 24/7 տերմինալային սպասարկումը։ Նորաբաց «Էրեբունի» մասնաճյուղը ևս համալրված է տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել արագ և ապահով գործարքներ ցանկացած օր և ժամի։

«Չնայած աշխարհում տիրող իրավիճակին՝ Ինեկոբանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ընդլայնվում է՝ դարձնելով հաճախորդների սպասարկումն առավել հասանելի, հարմարավետ և ապահով։ Միաժամանակ շարունակում ենք կատարելագործել ԻնեկոՕնլայն համակարգը և ԻնեկոՄոբայլ հավելվածը, որոնց օգտատերերի քանակն օրեցօր աճում է։ Բոլորին խրախուսում ենք բաց չթողնել հնարավորությունը՝ դառնալու առաջատար թվային բանկի մոբայլ հավելվածի օգտատեր»-, նշել է Անհատական բանքինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը։

«Ինեկոբանկը շատ սպասված էր Էրեբունի համայնքում, և այսօր պատրաստ ենք մեր ծառայությունները և նորարարական թվային լուծումներն առաջարկել և՛ առկա, և՛ պոտենցիալ հաճախորդներին։ Ստեղծել ենք գերժամանակակից մասնաճյուղ, որտեղ հաճախորդները կարող են ստանալ բանկային ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և իրականացնել իրենց գործարքները՝ ընտրելով ամենահարմար տարբերակը։ Սպասարկման անընդհատության և բանկային ծառայությունների մշտապես հասանելիության համար մասնաճյուղը հագեցած է 24/7 տերմինալային հատվածով, որտեղ հաճախորդները կարող են մի շարք գործարքների ինքնուրույն անել, երբ ցանկանան։ Միաժամանակ, մենք հետևում ենք մասնաճյուղի ներսում սպասարկման անվտանգության նորմերին և առաջարկում բոլոր հաճախորդներին գրանցել այցը մասնաճյուղ՝ InecoMobile հավելվածի միջոցով՝ հերթերից խուսափելու և սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր դարձնելու նպատակով»-, ասել է «Էրեբունի» մասնաճյուղի կառավարիչ Կարեն Կարապետյանը։

Բանկի նոր մասնաճյուղը գտնվում է Էրեբունի 14 հասցեում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---