Սոցցանցերից օգտվում է Մոլորակի բնակչության կեսից ավելին

Սոցցանցերից օգտվում է Մոլորակի բնակչության կեսից ավելին

PanARMENIAN.Net - 2020-ի հուլիսին սոցցանցերի լսարանն աճել է մինչև 3․96 մլրդ մարդ, այսինքն՝ դրանցից օգտվում է Երկիր մոլորակի բնակչության 51%-ը, փոխանցում է Adindex-ը՝ հավելելով, որ համացանցն առաջին անգամ է հատում այս «հոգեբանական շեմը»:

Մեկ տարում սոցցանցերի գլոբալ լսարանն աճել է 10․5%-ով, ամեն օր սոցցանցերում գրանցվում է 1 մլն նոր օգտատեր, յուրաքանչյուր վայրկյան՝ 12 մարդ։

Ընդհանուր առմամբ, ինտերնետ-լսարանն աճել է 8․2%-ով (+346 մլն մարդ)։ Կախված տարածաշրջանից՝ սոցցանցերից օգտվողների ակտիվությունն ու սեռատարիքային կազմը ևս տարբեր է։ Հյուսիսային Ամերիկայում օգտատերերի 82%-ը 13 տարեկանից մեծ են, Կենտրոնական Աֆրիկայում՝ միայն 12%։ Կանայք Հս. Ամերիկայում կազմում են լսարանի 55%-ը, Հարավային Ասիայում՝ 25%։ Օգտատերերի 40%-ը սոցիալական մեդիան օգտագործում է աշխատանքային նպատակներով։

Ամենապոպուլյար հարթակը մնում է Facebook-ը՝ 2,6 մլրդ ամսական օգտվողով, երկրորդ և երրորդ տեղերը կիսում են YouTube և WhatsApp-ը (2-ական մլրդ)։

Չնայած հիշատակվող տվյալներին՝ հետազոտողներն ասում են, որ իրական թվերը կարող են գերազանցել հայտարարվածը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---