ԿԿՀ․ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ համատեղելով հանրային պաշտոնն ու կոնցեռնի կառավարումը22 հուլիսի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Դրա համար առիթ է հանդիսացել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարման գործերին Ծառուկյանի մասնակցությունը։ Մայիսի 27-ին Ծառուկյանը ներկայացրել է գույքի, եկամուտների և շահերի 2019թ. տարեկան հայտարարագիր, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ, ի թիվս այլ ընկերություններում ունեցած գույքային իրավունքների, նա Սեդրակ Առուստամյանի հավատարմագրային կառավարման է հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի բաժնեմասը՝ 20.05.2017-20.05.2022թթ. ժամանակահատվածով: Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել հունիսի 23-ի կոնցեռնի ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Ծառուկյանը. դրանով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Առուստամյանի լիազորությունները և ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ՝ նշված է Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը): Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է հարկերից խուսափելու համար: Նա 3 ամիս է՝ կալանավորված է։ Այդուհանդերձ, կոնցեռնի արձանագրային որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ պատգամավորն անձամբ մասնակցել է ընկերության կառավարմանը, առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել տնօրենի ազատման և նոր տնօրեն նշանակման որոշումների կայացմանը, ինչպես նաև տնօրենին հանձնարարականներ տալուն: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի` հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտականից, կրթականից և ստեղծագործականից: Նույն հոդվածի 17-րդ մասով՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից դրանով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է: Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալու մեջ։ Նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |