Փաշինյան․ Վարակի ճգնաժամի հաղթահարման փուլում ենք

Փաշինյան․ Վարակի ճգնաժամի հաղթահարման փուլում ենք

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե, իհարկե, շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը կարևորել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջնականապես հսկողության տակ վերցնելը, որպեսզի կառավարությունը լիարժեք անցնի տնտեսական օրակարգի քննարկմանը:

Հուլիսի 22-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,693-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 678 դեպք կա, այլ պատճառով՝ 217։ Առողջացածների ընդհանուր թիվը 24,766 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---