192 մլն դրամի նվիրաբերություն՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

192 մլն դրամի նվիրաբերություն՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ից 22-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերվել է 192,479,473 դրամ։ Տվյալներն ամփոփված են հուլիսի 22-ի ժամը 11։30-ի դրությամբ, հայտնում է հիմնադրամը։

135,720,316 դրամի նվիրաբերությունները կատարվել են Հայաստանից, 31,367,607-ի՝ ԱՄՆ-ից։

Հուլիսի 20-ին ՀՀ վարչապետը խնդրել է ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից և բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ փողը փոխանցելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։

Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

Թեև հիմնադրամի հատուցումները ի սկզբանե տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում է կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։ Նախատեսված է շուտով վճարել նաև 1998-ից 2002 թթ․ կատարված դեպքերի վրա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---