Վենետիկի գոնդոլներն ավելի քիչ մարդ կտեղափոխեն․ Զբոսաշրջիկները գիրացել են

Վենետիկի գոնդոլներն ավելի քիչ մարդ կտեղափոխեն․ Զբոսաշրջիկները գիրացել են

PanARMENIAN.Net - Վենետիկի գոնդոլների վրա նստելու՝ մարդկանց թույլատրելի թիվը կրճատվել է, որոշումը բացատրվում է նրանով, որ վերջին շրջանում զբոսաշրջիկները գիրացել են, փոխանցում է CNN-ը։

Ավելի վաղ գոնդոլներով քաղաքային ջրանցքներում թույլատրվում էր 6 հոգի տեղափոխել, այժմ այդ թիվը նվազել է մինչև 5-ի։ Նոր կանոնը վերաբերում է նաև գոնդոլներին, որոնք Մեծ ջրանցքով (Canal Grande) են երթևեկում․ նախկին 14-ի փոխարեն դրանցից կարող է օգտվել 12 հոգի։

Վենետիկի գոնդոլավարների ասոցիացիայի ղեկավար Անդրեա Բալբեյի խոսքով՝ զբոսաշրջիկներն այժմ ավելի ծանր են կշռում, քան 2010-ին կամ 2015-ին։ Ըստ նրա՝ գոնդոլների վրա զբոսաշրջիկներին կշռելու հնարավորություն չկա ու որոշել են կրճատել ուղևորների թիվը։

Գոնդոլները Վենետիկի ավանդական թիավարական նավակներն են, քաղաքի խորհրդանիշերից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---