Չինաստանում եղանակի վատթարացումից ջրամբարների պատվարը վտանգված է (Ֆոտո)

Չինաստանում եղանակի վատթարացումից ջրամբարների պատվարը վտանգված է (Ֆոտո)

PanARMENIAN.Net - Չինաստանի Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանի փոքրիկ ջրամբարի պատվարը հունիսի 7-ին վնասվել է և ջրամբարից ջուրը լցվել է այգիներ, ճանապարհներ, Շազիքսի գյուղ։ Պատճառն օրեր տևած հորդառատ անձրևներն են։ Մարդկային զոհեր չկան, հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ տեղական ԶԼՄ-ները չեն լուսաբանել հեղեղումը։

Լուսանկարում Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանի Յանշո քաղաքն է՝ ողողված Լի գետով, հունիսի 7-ին`

Տրանսպորտային միջոցով մարդիկ դամբի վրա, որը փլուզվել է Շազիքսի ջրամբարում հորդառատ անձրևի հետևանքով, հուլիսի 16-ին`

Այս դամբի կառուցումն ավարտվել է 1965-ին, այն նախատեսված է 195,000 խմ ջուր պահելու համար։ Բավարար է օլիմպիական չափսի 78 լողավազան լցնելու և Շազիքսի գյուղացիների ոռոգման կարիքները բավարարելու համար:

Եղանակի վատթարացումն իսկական փորձություն է դարձել երկրի մոտ 96,000 ծերացող դամբերի համար։ Նշվում է, որ դամբերի տարածքներում ներկայումս զգալիորեն ավելի շատ մարդ է բնակվում, քան երբ դրանք կառուցվում էին։

Դամբերը ծառայում են գետերի և ծովերի առափնյա ցածրավայրերը ողողումից պաշտպանելու, ջրանցքները թմբապատելու (պաշտպանական դամբեր) համար, ինչպես նաև ջրի հոսքի հունը կարգավորելու և ուղղելու, նավարկության պայմանները լավացնելու նպատակով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---