Սպիտակ տան արտաքին քաղաքականության գծով նոր խորհրդականը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին

PanARMENIAN.Net - Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սամանտա Փաուերը դարձավ Սպիտակ տան արտաքին քաղաքականության գծով խորհրդականը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, Փաուերը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է, ինչն առաջացնում է Թուրքիայի մտահոգությունը:



Ըստ թերթի, ԱՄՆ ներկայիս վարչակազմը ամենահայմետն է պատմության մեջ` սկսած նախագահ Բարաք Օբամայից եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենից, Հայոց ցեղասպանության ճանաչմանը սատարում են նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ ԿՀՎ տնօրեն Լեոն Փաննեթը:



«Հյուրիեթը» ընդգծում է, որ մտահոգ է նրանով, որ Բարաք Օբաման կարող է օգտագործել «ցեղասպանություն» բառը ԱՄՆ հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ուղերձում կամ ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: «Նման քայլերը կարող են ճգնաժամ առաջացնել Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում»,-ընդգծում է թերթը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---