Փաշինյան․ 2019-ի տնտեսական աճի տեմպը կորսված է, պետք է քննարկենք ճգնաժամից դուրս գալու հարցը22 հուլիսի 2020 - 19:30 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի ընթացքում և 2020-ի առաջին եռամսյակում ՀՀ-ի ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կառավարությունում հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները: Վարչապետի խոսքով՝ փաստը, որ ապրիլին մոտ 70,000 կրճատված աշխատատեղ է եղել, ինչն ազդակ էր, որ պետք է ավելի հավասարակշռված լինի ՀՀ քաղաքականությունն առողջապահական և տնտեսական նժարների միջև։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն 2020-ի մայիսին կրճատված աշխատատեղերի մեծ մասի վերականգնում է եղել: «Երեկ մենք ամփոփել ենք նաև հունիսի տվյալները և կարող եմ արձանագրել, որ այդ միտումը շարունակվում է, և չնայած կարիք ունենք վերլուծելու և հասկանալու մեր ձեռքի տակ եղած վիճակագրությունը, որը վկայում է, որ 2020-ի հունիսին 2019-ի հունիսի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր ունենք, ընդ որում ավելի մեծ աշխատավարձային ֆոնդով, ավելի մեծ միջին աշխատավարձով: Այստեղ մենք իհարկե փորձում ենք վերլուծել, թե ինչի հետ է կապված սա»,-ասել է նա՝ ընդգծելով, որ հնարավոր է այդ փատը կապված է ստվերի կրճատման հետ։ Փաշինյանի խոսքով՝ պետք է ոչ միայն տնտեսական ճգնաժամն ուղղակի հաղթահարելու համար, այլև պետք է մեր բոլորի առաջ խնդիր լինի որակապես նոր մակարդակի և նոր կարգի տնտեսություն ունենալ: ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 2 տասնյակից ավելի ծրագիր է մշակել։ Համավարակի ժամանակ մշակված՝ տնտեսությանն առնչվող ծրագրերը ներառում էին վարկավորման կամ սուբսիդավորման տարբերակներ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |