Մեքենայի վրա գազ տեղադրող ընկերությունները կլիցենզավորվեն, գազաբալոնները՝ կվկայագրվեն

Մեքենայի վրա գազ տեղադրող ընկերությունները կլիցենզավորվեն, գազաբալոնները՝ կվկայագրվեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում գազով շահագործվող մեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարողները կարող են լիցենզավորվել։

Կառավարությունը հավանություն է տվել համապատասխան օրենքների նախագծերի փաթեթին, սակայն այն դեռ պետք է քննարկվի ու հաստատվի ԱԺ կողմից։

Լիցենզավորման նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունը, ծառայությունների որակի բարձրացումը, նրանց նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումն է։

Գազաբալոնների պարբերական վկայագրմամբ բալոնները պատրաստվում և շահագործվում են տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ, իրականցվում է տեխնիկական ախտորոշում, որի արդյունքում սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը: Ըստ նախագծի՝ գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա։

Սահմանվում է, որ գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման արդյունքում լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող փաստաթղթերը, իսկ մեքենայի և գազաբալոնի մասին տվյալները մուտքագրում՝ էլեկտրոնային շտեմարան։ Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները պետք է պարտադիր վկայագրվեն:

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար մեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն` ենթադրում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով:

Պահանջների խախտմամբ փաստաթղթերի տրամադրումը կամ էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը ենթադրում է տուգանք նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Նախագծով նախատեսվում է վերահսկողական այլ մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին:

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա