Անվճար թեյ ու սուրճ EasyPay-ից՝ հերթերում սպասողներին

Անվճար թեյ ու սուրճ EasyPay-ից՝ հերթերում սպասողներին

PanARMENIAN.Net - ЕasyPay ընկերության ներկայացուցիչները մի քանի օր է՝ սառը սուրճ և թեյ են հյուրասիրում բանկերի դիմաց սպասող մարդկանց։

Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ բանկերի ներսի հերթերը տեղափոխվել են դուրս, և մարդիկ 39-41 աստիճան շոգի պայմաններում ժամերով սպասում են՝ չունենալով անգամ սառը ջուր խմելու հնարավորություն։

«Դու հերթի մեջ չես» գրությամբ շապիկներով մասնակիցները, բացի հյուրասիրությունից նաև բացատրում են մարդկանց, որ հերթերում չսպասելու համար հարկավոր է ընդամենը օգտվել EasyWallet էլեկտրոնային դրամապանակից և կատարել բոլոր ֆինանասական գործարքները տանը, աշխատանքի վայրում կամ ցանկացած այլ հարմար տեղ։

«Ստացվում է ընտրության հարց է՝ կանգնել հերթում, թե օգտվել արդեն մեծ ճանաչում և օգտագործում վայելող հավելվածից, - ասում են ակցիայի ներկայացուցիչները։

EasyPay-ի և EasyWallet-ի մասին ավելին կարելի է իմանալ ընկերության կայքում։

EasyPay-ը Հայաստանում առաջատար վճարահաշվարկային ընկերություն է։ Այն շուկայում ներկայանում է երկու հիմնական պրոդուկտներով՝ EasyPay տերմինալներով և EasyWallet հավելվածով, որն առկա է Google Play-ում և App Store-ում: Թե՛ տերմինալներով, և թե՛ EasyWallet հավելվածով կարելի է իրականացնել դրամական փոխանցումներ և վճարել 400-ից ավելի ծառայությունների դիմաց՝ կոմունալ վճարումներ, բջջային լիցքավորում, վարկերի մարում և այլն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---