ՄԻԵԴ-ն Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հարցով հրատապ միջոց է կիրառել

ՄԻԵԴ-ն Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հարցով հրատապ միջոց է կիրառել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Այս մասին հայտնում է Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից հուլիսի 19-ի դիմում է ներկայացվել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց.

1) ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար, 2) հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին, 3) միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմողների) հետ ապահովելու ուղղությամբ, 4) Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը։ 5) կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան,

Եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը և պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները.

1) տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին, 2) տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկախ մասնագետի կողմից, 3) հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին; 4) նշանակվե՞լ է արդյոք փաստաբան. 5) Արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ.

Դատարանը նաև առաջնահերթություն է տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար:

Հուլիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, անասնապահ Նարեկ Սարդարյանը հայտնվել է Ադրբեջանում։ Հայտնի է, որ նա հուլիսի 8-ից որոնվում էր անհայտ կորած․ նա գնացել էր անասունների հոտի ուղությամբ և չէր վերադարձել: Ադրբեջանը նրան սովորության համաձայն ներկայացրել էր որպես Հայաստանից դժգոհ, ինքնակամ հանձնվածի։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---