Մյասնիկյանի հուշարձանը կհիմնանորոգվի

Մյասնիկյանի հուշարձանը կհիմնանորոգվի

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:

Հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա Շիրազը̀ 1980 թվականին: 40 տարվա ընթացքում այն երբևէ չի հիմնանորոգվել:

Հուշարձանային համալիրը մասամբ վնասված և անմխիթար վիճակում է: Երեսպատման գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել ու ցած ընկնել՝ սպառնալով այնտեղ գտնվող մարդկանց անվտանգությանը:

Հիմնանորոգումից հետո հուշարձանն ամբողջությամբ կպահպանի նախկին տեսքը: Վերանորոգման նախագիծը հաստատել է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարությունը, Երևանի քաղաքապետարանն էլ՝ շինթույլտվություն տվել:

Հիմնանորոգման աշխատանքները կիրականցվեն երկու փուլով. մի մասը՝ 2020-ին, մյուսը՝ հաջորդ տարվա գարնանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---