Հուլիսի 24-ին «Ձյունիկ սառնարանի» շենքի պայթեցումը կշարունակվի24 հուլիսի 2020 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին՝ ժամը 17:00-ին, պայթեցման եղանակով փլեցվելու է Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեով «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Տեղում հերթապահելու է հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պայթեցումն իրականացնելու է «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Հուլիսի 8-ին պայթեցվել էր շենքի միայն մաքսային պահեստի հատվածը՝ մեջտեղի հատվածում տեղադրված 8 վերելակի պատճառով։ Սեփականատերը խնդրել էր դրանք չպայթեցնել, նրան լրացուցիչ ժամանակ էր տրվել։ «Շենքը 7 օր վառվել է, 7 օրվա ընթացքում բետոնն ընդարձակվել է։ Մեծ քանակությամբ ջուր է օգտագործվել հրդեհի մարման համար։ Այդ բարձր ջերմաստիճանը և ջրով սառեցնելը պատճառ են հանդիսացել, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ հարկերի բետոնը ամբողջությամբ քայքայվի»,- շենքի պայթեցումն այսպես է բացատրել «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ գլխավոր ինժեներ Վազգեն Պետրոսյանը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |