«Սպայկան» ազատել է Մոսկվայի «Ֆուդ Սիթիում» իր տաղավարը25 հուլիսի 2020 - 14:09 AMT PanARMENIAN.Net - «Սպայկա» ընկերությունն ազատել է «Ֆուդ Սիթի» շուկայում ունեցած տաղավարը այն բանից հետո, երբ շուկայի ադրբեջանցի տերերն արգելել էին Հայաստանից ներմուծված միրգ-բանջարեղենի վաճառքն առևտրի կենտրոնում։ Այս մասին հայտնել է ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, փոխանցում է Armlur.am-ը։ «Մենք իրենց պահվածքից անմիջապես հետո մեր հարաբերությունները խզեցինք և տաղավարն ազատեցինք։ Այսինքն, մենք չենք էլ ուզում իրենց հետ աշխատել ու գումար վճարել»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։ Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ եթե իրենք չեն թողնում իրենց սեփականության տակ հայկական ապրանքը վաճառվի, ապա դա այդքան էլ մեծ խնդիր չէ։ «Այս ամենն ուղղորդվում է Ադրբեջանի դեսպանատան, հատուկ ծառայությունների կողմից. ազգամիջյան կոնֆլիկտ են ուզում հրահրել Ռուսաստանի տարածքում և դա ոչ մեկին, իհարկե, պետք չէ, հատկապես՝ ռուս հասարակությանը»,- նշել է Բաղդասարյանը։ Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։ Մոսկվայում Ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող խոշոր շուկաներում, այդ թվում «Ֆուդ Սիթիում», արգելել էին հայկական մրգերի և բանջարեղենի վաճառքը։ Հայ ֆերմերները պատմում են, որ իրենց առաջարկել էին հանել հայկական տարբերանշանը և անցկացնել շուկա։ Նրանք հրաժարվել էին։ Հուլիսի 18-ին ՀՀ դեսպանատան և գործարարների ջանքերով հայ մատակարարներին գյուղմթերքի իրացման 3 այլ կետ էր առաջարկվել։ Այնուհետև հուլիսի 19-ին ՀՀ դեսպանը հայտնել էր, որ «Ֆուդ Սիթին» համաձայնել է ընդունել հայկական գյուղմթերքը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |