ՌԴ հայերի միություն․ Ադրբեջանցիների հետ միջադեպում ձերբակալված 7 հայ ազատ է արձակվել

ՌԴ հայերի միություն․ Ադրբեջանցիների հետ միջադեպում ձերբակալված 7 հայ ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Մոսկվայում՝ Լյուբերցիում, ձերբակալված 7 հայ դիմել է Ռուսաստանի հայերի միության թեժ գծին, նրանք հուլիսի 25-ի առավոտյան ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջը:

Հայտնի է, որ Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպից հետո ընդհանուր 13 ձերբակալված կար։

ՌՀՄ-ն հորդորել է չտրվել նաև ադրբեջանցիների կազմակերպված խմբերի կողմից հարձակման ենթարկված իրենց հայրենակիցների հուզական վիճակի վրա խաղացող նորաթուխ «հասարակական գործիչների» սադրիչ ելույթներին:

«Այդ տխրահռչակ գործիչները ոչինչ չեն որոշում անգամ իրենց ընտանիքում, սակայն հանուն ֆեյսբուքյան լայքերի անպատասխանատու կոչեր են հրապարակում և ելույթ ունենում իրենց ժողովրդին և երկիրը խայտառակող ուղիղ եթերներում՝ վնասելով և խառնելով մեր համայնքը: Զգոնություն: Հանգստություն: Կապ ենք պահպանում միմյանց հետ», - գրել է ՌՀՄ էջը:

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։

Մոսկվայում հուլիսի 23-ի երեկոյան ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Ֆեյսբուքյան էջերից մեկում տարածված տեսանյութում երևում է, որ մի խումբ ադրբեջանցի հավաքվել է մեքենայում գտնվող հայի շուրջ, ոտքերով հարվածել մեքենային, ծեծել վարորդին։ Մեկ այլ խումբ այգում ոտքերով մի քանի անգամ հարվածել է հային և հարցրել՝ «Ղարաբաղն ումն է»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---