Մոսկվայում ևս 9 անձ է ձերբակալվել հայ-ադրբեջանական բախումներին մասնակցելու համար

Մոսկվայում ևս 9 անձ է ձերբակալվել հայ-ադրբեջանական բախումներին մասնակցելու  համար

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ոստիկանությունը Մոսկվայում ևս 9 անձի է ձերբակալել, ովքեր մասնակցել են քաղաքում հայ-ադրբեջանական բախումներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոստիկաններն անօրինական գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալել են 9 մարդու։ Հուլիսի 24-ին Մոսկվայի տարածքում քաղաքացիների միջև կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել։ Մասնավորապես, մի տղամարդ մարմնական վնասվածք է ստացել, վնասվել է խանութի ապակին։ Մեկ այլ միջադեպի ժամանակ անհայտ անձինք կոտրել են ՓԲԸ-ի սրճարանի և ավտոլվացման կետի ապակիները, ինչի արդյունքում ապակու բեկորներից մի այցելու վնասվածք է ստացել»,- հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ քրգործեր կան հարուցված խուլիգանության հոդվածով։

Մոսկվայի ոստիկանությունից, հայտնել են նաև, որ իրակականցվում են քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքերը պարզելու և կասկածյալների ձերբակալելու ուղղությամբ։ Ոստիկաններն ընդգծել են, որ ճնշվելու է հասարակական կարգի ցանկացած խախտում և հիշեցրել, որ համաձայն ՌԴ միգրացիոն օրենքների օտարերկրացիների համար երկիր մուտքը կարող է սահամանփակվել 5 տարով։

Հուլիսի 24-ի գիշերը մոսկովյան Մարինո թաղամասում հայերի և ադրբեջանցիների միջև հերթական բախումն էր եղել։ Օրվա ընթացքում նմանատիպ տարբեր բախումներ են եղել նաև քաղաքի այլ հատվածներում։

Հուլիսի 12-ից 16-ին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել էին։ Բախումներ են եղել նաև Լոնդոնում, Լոս Անջելեսում։ Ավելի վաղ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը խնդրում է երկրում ապրող հայրենակիցներին չտրվել որևէ սադրանքի, հանգստյան օրերին լինել էլ ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---