Մսի կոմբինատում աշխատանքային պայմանները կարող 8 մ վրա կորոնավիրուսի փոխանցման պատճառ դառնալ

Մսի կոմբինատում աշխատանքային պայմանները կարող 8 մ վրա կորոնավիրուսի փոխանցման պատճառ դառնալ

PanARMENIAN.Net - Գերմանացի գիտնականները հայտնաբերել են, որ կորոնավիրուսը կարող է փոխացվել նաև 8 մ հեռավորության վրա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հելմհոլցի անվան վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման կենտրոնին։

Գիտնականներն ուսումնասիրել են Ռեդա-Վիդենբրուկում գտնվող Գերմանիայի խոշորագույն մսակոմբինատում կորոնավիրուսի բռնկումը։

Ռեդա-Վիդենբրուկի մսակոմբինատում մոտ 1500 մարդ է վարակվել կորոնավիրուսում։ Հունիսի վերջից շրջանում կարանտին էև հայտարարվել մինչև հուլիսի 30-ը։

Մի աշխատողից մի քանիսին կորոնավիրուսը փոխանցվել է 8 մ շառավղով: Վարակումը եղել է հիմնականում խոշոր եղջերավոր անասունների բաժանմունքում, որտեղ օդի շրջանառությունը և հովացումը տեղի են ունենում մինչև 10 աստիճան ջերմաստիճանում:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ աշխատանքային պայմանները՝ ցածր ջերմաստիճանը, մաքուր օդի վատ մատակարարումը և օդորակչի միջոցով օդի մշտական տեղաշարժը, ինչպես նաև ծանր ֆիզիկական աշխատանքը, նպաստել են մեծ հեռավորությունների վրա կորոնավիրուսների փոխանցմանը:

Ըստ ուսումնասիրությունների՝ վերոնշյալ գործոնները վիրուսի տարածման հարցում որոշիչ են հիմնականում մսի կամ ձկների վերամշակման գործարաններում, ըստ այդմ՝ այդ վայրերում 1.5-ից 3 մ հեռավորությունը ակնհայտորեն բավարար չէ վարակի տարածումը կանխելու համար:

Հուլիսի 25-ի դրությամբ Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 205,976 դեպք, դրանից մահվան՝ 9124, առողջացման՝ 189,908 դեպք։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---