26 հուլիսի 2020 - 13:19 AMT
Մեկ օրում՝ 321 նոր վարակակիր․ Մահվան 5 դեպք է գրանցվել

Հուլիսի 26-ի դրությամբ կորոնավիրուս հաստատվել է ևս 321 հոգու մոտ, վարակվածների ընդհանուր թիվը 37317 է, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մահվան 5 դեպք է գրանցվել, բոլորը` կորոնավիրուսից. բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություն, պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 705 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 220 է։

Մեկ օրում վիրուսից բուժվել է 235 պացիենտ, ընդհանուր առմամբ` 26,478, փաստացի բուժվում է 9914 պացիենտ։

Ընդհանուր առմամբ կատարվել է 157,152 թեստավորում: