Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել![]() 27 հուլիսի 2020 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին, ժամը 01։10-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Միքայելյանը զոհվել է ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ին սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։Վերջին օրերին սահմանին հարաբերական անդորր է։ ![]() ![]() Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով Անհրաժեշտ է ներկայացնել միայն 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի սերտիֆիկատ՝ Covid-19-ի բացասական արդյունքով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |