27 հուլիսի 2020 - 11:03 AMT
ՀՀ-ից Դուբայ մեկնողները 2 անգամ Covid-19-ի թեստ կհանձնեն

29 երկրից Դուբայ այցելողները կպարտավորվեն 2 անգամ կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստ հանձնել, մեկը երկիր մեկնելուց առաջ, մյուսն արդեն Դուբայում։ Այս մասին գրում է Thenational.ae-ին։

Այդ երկների ցանկում են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Սերբիան, Բանգլադեշը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Տաջիկստանը, ԱՄՆ որոշ նահանգներ։

Վայրէջք կատարողները պետք է բեռնեն Covid19 - DXB Smart App հավելվածը, որով կստանան թեստի պատասխանները։

Այցելուները պարտավորվում են մեկուսնանալ մինչև թեստի պատասխանը։ Դուբայի կանոններով՝ եթե նրանց թեստի արդյունքը բացասական է, այլևս կարիք չկա մեկուսանալու։ Սակայն ԱՄԷ կանոնադրությամբ՝ Դուբայից դուրս՝ այլ էմիրություններում ճանապարհորդները պարտավոր են մեկուսանալ 14 օր՝ անկախ թեստի արդյունքից։

Հուլիսի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 16,262,481 մարդ, որոնցից 648,937-ը մահացել է, 9,407,423-ը՝ առողջացել։ Արաբական Միացյալ Էմիրություններում ախտորոշվել է 58,913 դեպք: