The Guardian-ն անդրադարձել է Մոսկվայի շուկա տեղափոխված հայ-ադրբեջանական «տնտեսական պատերազմին»27 հուլիսի 2020 - 12:32 AMT PanARMENIAN.Net - The Guardian-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողություններին հաջորդած այլ երկրներում գտնվող հայ և ադրբեջանական համայքների ազգամիջյան բախումներին։ Պարբերականն ընդհանուր փորձում է չեզոք դիրքից հանդես գալ և նկարագրում, որ տարբեր միջադեպերի հեղինակները եղել են և հայեր, և ադրբեջանցիներ։ Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակի զրուցակիցները հայկական կողմի ներկայացուցիչներն են, որոնք պատմում են Մոսկվայում ադրբեջանցիների նախաձեռնած «տնտեսական պատերազմի» մասին։ Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են։ Բախումներ են եղել Լոնդոնում, Լոս Անջելեսում, Ռուսաստանում: Արտերկրում ապրող հայրենակիցներին հայ պաշտոնյաները հորդորում են չտրվել որևէ սադրանքի, լինել էլ ավելի խաղաղասեր։ The Guardian-ը նշում է, որ թեև «ծիրանային պատերազմը» ավարտվել է, նոր տեղեկություններ են հայտնվում, թե ադրբեջանական ընկերություններն արգելում են հայկական արտադրանքի վաճառքը։ «Երկրները հաճախ են պատերազմել, մանավանդ Լեռնային Ղարաբաղի տարածքում, սակայն հազվադեպ կարելի է ականատես լինել, որ հակամարտությունը տեղափոխվի Մոսկվայի շուկա։ Մոսկվայում երկու երկրներն էլ մեծ համայնքներ ունեն», - գրում է աղբյուրը։ Սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողությունները հրահրել էր Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ին սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |