10 օրում «1000 դրամի հիմնադրամին» 313 մլն դրամ է նվիրաբերվել

10 օրում «1000 դրամի հիմնադրամին» 313 մլն դրամ է նվիրաբերվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ից 27-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին մոտ 55 երկրից նվիրաբերվել է 313,230,250 դրամ։ Տվյալներն ամփոփված են հուլիսի 27-ի ժամը 11։30-ի դրությամբ, հայտնում է հիմնադրամը։

182,153,270 դրամի նվիրաբերությունները կատարվել են Հայաստանից, 96,190,983-ի՝ ԱՄՆ-ից։

Հուլիսի 20-ին ՀՀ վարչապետը խնդրել էր ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից և բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ փողը փոխանցելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հիմնադրամը («1000 դրամի» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։

Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

Թեև հիմնադրամի հատուցումները ի սկզբանե տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում է կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։ Նախատեսված է շուտով վճարել նաև 1998-ից 2002 թթ․ կատարված դեպքերի վրա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---